Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Թող գա պահի Հայաստանն ու Արցախը և շտկի իր սխալը

Թող գա պահի Հայաստանն ու Արցախը և շտկի իր սխալը
24.08.2023 | 14:25

Մեզ հիմա օդուջրի պես անհրաժեշտ է միջազգային հարաբերությունների փորձ ունեցող ղեկավար:

Այս տականքին հանած (սրա բաժինը միջազգային խայտառակությունն էր), ունենք երեք հոգի` ԼՏՊ, Ռոբ ու Սերժ:

ԼՏՊ-ն ծեր է , նրա կապերը վաղուց անդրաշխարհում են։ Հետո կգա, կասի ` «…բա ես ձեզ չէի ասու՞մ», ու ոչ մի բան չի անի:

Սերժին էլ հանենք. խիստ կասկածելի հանգամանքներում դավադիրները տասնհինգ հոգով սկսեցին քայլերթը ու բազմահազար դարձան։

Ես հո լա՜վ գիտեմ, թե ոնց կարող էին տեղում լռեցնել կամ փախցնել, սարերը գցել։

Խիստ կասկածելի էր նաև դպրոցների աշակերտությամբ (որոնց կոլեկտիվները միշտ ամենաիշխամետն են եղել) կազմակերպված ճանապարհներ փակելը և հազար ու մի բան:

Մնում է Ռոբը:

Իհարկե, գրողը տանի դրան։

Չեմ ներում, հատկապես Կարեն Դեմիրճյանի համար, մյուս ակադեմիկոսների համար:

Մենք կորցրեցինք Հայաստանն Իսրայելի նման զարգացած պետություն դարձնելու շանսը:

Բայց քանի դեռ գրողը չի տարել` բերեք հետ կանչենք: Միջազգային հարաբերություններում վարկաբեկված չէ: Ռուսական մաֆիայի հետ մտերմություն ունի:

Տո՛, աշխարհի մաֆիաների հետ կապեր ունի։

Երբ՛եք չէի մտածի, որ ես ` Ռոբի օրոք մի լավ օր չտեսածս, պիտի նրա օրերին «երանի՜ տամ»:

Բայց դա հանուն Հայաստանի ու Արցախի համար եմ ասում:

Իր անունի համար նա հաստատ «վիզ կդնի», որ իրավիճակը փոխի։

Ի վերջո, իր տղամարդկության մասին բացահայտ հայտարարել է:

Թող գա, ապացուցի:

Չգիտեմ, իմ կարճ խելքով այլ հնար չունենք:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ. Թող գա պահի Հայաստանն ու Արցախը և շտկի իր սխալը ` գիտական կադրերի բանկ ստեղծի, ոչ թե անգրագետ «հափռգածների»։

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ